Չիկագոյում մի կին ինքնահրկիզվել է ԱՄՆ կոնգրեսականի ընդունարանում

10:15 • 31.08.16

Չիկագոյում անհայտ մի կին ինքնահրկիզվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դենի Դևիսի ընդունարանում: Նա ողջ է մնացել և ծանր այրվածքներով տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց, գրում է «Взгляд»-ը:

 

Նրա արարքի շարժառիթները դեռ չեն պարզվել:

 

Հաղորդվում է, որ կոնգրեսականը միջադեպի ժամանակ աշխատասենյակում չի եղել: Կինը շփվել է միայն օրենսդիրի օգնականների հետ: Նա բոլորի համար անակնկալ կերպով ձեռքի ախտահանման համար նախատեսված լուծույթը լցրել է իր վրա և այրել կրակայրիչով:

 

Ներկաները փորձել են մարել կրակը, սակայն նա դուրս է փախել շենքից:

 

Բժիշկները նշում են, որ տուժածի վիճակը կայունացել է: