ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս Զիկա վիրուսի պատճառով չայցելել Սինգապուր

01:53 • 31.08.16

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնը  (CDC)  ընդլայնել է այն երկրների ցուցակը, որոնց այցելությունը խորհուրդ չի տրվում Զիկա տենդի տարածման պատճառով, հաղորդում է գերատեսչության պաշտոնական կայքը:

Ավելի վաղ Սինգապուրի Առողջապահության նախարարությունը հաղորդել էր վարակման  ավելի քան 50 դեպքի մասին:

«Հաղորդագրություն է ստացվել մոծակների կողմից Զիկա վիրուսի տարածման դեպքերի մասին: Դա նշանակում է, որ այդ տարածաշրջանի մոծակները վարակված են և տենդը տարածում են մարդկանց շրջանում: CDC-ը խորհուրդ է տալիս Սինգապորում ճանապարհորոդողներին միջոցներ ձեռք առնել իրենց անվտանգության համար »,- նշվում է հայտարարությունում:

Զիկա վիրուսը կապիկների սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը երբեմն փոխանցվում է մարդուն միջատների միջոցով: Վիրուսն առավել վտանգավոր է հղի կանանց համար: