Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին

17:06 • 01.09.16

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Նախագահ Իսլամ Քարիմովին՝ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձի առթիվ: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։