Վանաձորում գազատար խողովակին բախված մեքենայի վարորդը մահացել է

11:36 • 01.09.16

Սեպտեմբերի 1-ին, ժամը 00.55-ին, 1985 թ. ծնված Ժորա Գյուլզադյանի վարած «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Նարեկացու փողոցի թիվ 75 տան մոտ դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել գազատար խողովակին:

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ վարորդը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: