Դիլմա Ռուսեֆը հրաժեշտ է տվել աջակիցներին ռուս պոետ Մայակովսկու բանաստեղծությունից մեջբերումով
Դիլմա Ռուսեֆը Բրազիլիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականից հետո ելույթ է ունեցել իր աջակիցների առաջ, որը եզրափակել է ռուս պոետ Վլադիմիր Մայակովսկու 1927 թվականի «Ну, что ж!» բանաստեղծությունից մեջբերմամբ, գրում է ТАСС-ը:
«Ես ցանկանում եմ խոսքս ավարտել ռուս պոետ Մայակովսկու հիանալի բանաստեղծությունից մեջբերմամբ»,- ասել է նա:
Օգոստոսի 31-ին Բրազիլիայի սենատը հավանության է արժանացրել Ռուսեֆի պաշտոնանկությունը: Նրա վերջնական հրաժարականի օգտին քվեարկել է 61 սենատոր, դեմ՝ 21: Նախագահի պաշտոնը զբաղեցրել է նախկին փոխնախագահ Միշել Տեմերը: Նա կղեկավարի Բրազիլիան մինչև 2019 թվականի հունվարի 1-ը, երբ պետք է ավարտվեր Ռուսեֆի նախագահական ժամկետը:
Երկրի խորհրդարանի վերին պալատը Դիլմա Ռուսեֆի պաշտոնանկության գործընթացը սկսելու օգտին քվեարկել էր մայիսի 12-ին:
Պաշտոնանկության հայտարարությունից հետո մի քանի հարավամերիկյան երկրներ՝ Վենեսուելան, Էկվադորը և Բոլիվիան, հայտարարել են, որ սառեցնում են դիվանագիտական հարաբերությունները Բրազիլիայի հետ:










