Եգիպտական Լուքսորում արգելել են օդապարիկով թռիչքները
Եգիպտական Լուքսոր քաղաքի իշխանություններն չինացի զբոսաշրջիկների խմբին տեղափոխող օդապարիկի անհաջող վայրէջքից հետո անորոշ ժամանակով արգելել են օդապարիկներով թռիչքները:
BBC-ի փոխանցմամբ` քաղաքացիական վարչությունը հրահանգել է թռիչքների ժամանակ ապահովվող անվտանգության միջոցառումների և կիրառվող սարքավորումների ստուգումներ անցկացնել:
Օդապարիկի կոշտ վայրէջքը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին, որի հետևանքով առնվազն 22 չինացի զբոսաշրջիկ վնասվածքեր են ստացել: Օդապարիկը կառավարող եգիպտացին դժվարացել է կանգնեցնել այն ուժեղ քամիների պատճառով:










