ԻՊ-ի գրոհայինները 9 դեռահասի են մահապատժի ենթարկել էլեկտրական սղոցի օգնությամբ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները իրաքյան Մոսուլ քաղաքում 9 դեռահասի են մահապատժի ենթարկել էլեկտրական սղոցների օգնությամբ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով իրաքյան լրատվական աղբյուրը:
«Շարիաթական դատարանի որոշման համաձայն` մահապատիժը պետք է իրագործվեր հետևյալ կերպ. պատանիներին պետք է կապեին մետաղյա ձողին Մոսուլի Թալ Աֆար հրապարակում, որից հետո հատեին նրանց էլեկտրական սղոցի միջոցով», - հաղորդում է աղբյուրը` մեջբերելով իր տեղեկատուին:
ԻՊ-ի գրոհայինները հայտնի են իրենց դաժան մահապատիժներով: Մայիսի 23-ին հաղորդվում էր, որ վերջիններս ինքնադատաստան են տեսել շների կողմից հոշոտման միջոցով:










