Լավրովը բացատրել է՝ ինչու է Արևմուտքը հրաժարվում Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչել
Ղրիմի միացումը Ռուսաստանի Դաշնությանը ճանաչելու համար Արևմուտքի համար իրավական խնդիրներ չկան, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Այդ մասին նա հայտարարել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական համալսարանի ուսանողների առաջ ելույթ ունենալով, հայտնում է ТАСС-ը:
«Չկա քաղաքական կամք, կա ակնհայտ քաղաքական ցանկություն՝ օգտագործել այդ իրավիճակն այն ուղղությամբ, որն իրականացվում է Արևմուտքի կողմից ԱՄՆ-ի առաջնորդությամբ՝ Ուկրաինայից դեռ շատ առաջ: Ռուսաստանի Դաշնությանը զսպելու ուղղությամբ»,- նշել է ՌԴ արտգործնախարարը:
Լավրովը նշել է, որ Ղրիմի միացումը ՌԴ-ին «տեղի է ունեցել միջազգային իրավունքին ամբողջական համապատասխանությամբ», և դա եղել է ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման ձև:
Հիշեցնենք, որ Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ է մտել 2014 թվականի մարտին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով:










