Բիշքեկում բողոքի ակցիա է սկսվել մասնավոր սեփականության առգրավման մասին օրենքի դեմ

12:54 • 01.09.16

Բիշքեկի բնակիչները դուրս են եկել Հողային օրենսգրքում փոփոխությունների դեմ բողոքի ակցիայի։

 

Այդ փոփոխությունները հնարավորություն են տալիս քաղաքացիներից առգրավել մասնավոր հողային տարածքները հանրային կարիքների համար, հայտնում է РИА Новости-ն:

 

«Մենք պահանջում ենք, որ պատգամավորները դուրս գան մեզ մոտ, լսեն, թե մարդիկ ինչ են ասում, և հետ կանչեն այդ օրենքի նախագիծը»,- ասել է հանրահավաքի մասնակիցներից մեկը:

 

Հաղորդվում է, որ խորհրդարանի շենքի մոտ է դուրս եկել մոտ 300 մարդ, ովքեր հանդես են գալիս մասնավոր սեփականության իրավունքի «անհապաղ պաշտպանության» օգտին: