Վենեսուելայի նախագահի հակառակորդները մայրաքաղաքի կենտրոնում բողոքի ակցիա են կազմակերպել

21:01 • 01.09.16

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հազարավոր հակառակորդներ ամբողջ երկրից ժամանում են մայրաքաղաք Կարակաս, որպեսզի մասնակցեն բողոքի ակցիաներին` պահանջելով պետության ղեկավարի հրաժարականի վերաբերյալ հանրաքվե անցկացնել, փոխանցում է Интерфакс-ը:

Ընդդիմության ներկայացուցիչները հույս ունեն, որ ընդհանուր ցույցերին կմասնակցի մինչև 1 մլն մարդ:

Կարակասի շուրջ տեղակայվել են ոստիկանության լրացուցիչ ուժեր և զինծառայողներ: Ընդդիմությունը վստահեցնում է, որ Վենեսուելայի իշխանությունների հետ համերաշխ ուժերը արգելափակում են դեպի մայրաքաղաք տանող հիմնական մուտքերը:

Նախագահի կողմնակիցները պատրաստվում են պատասխան ցույցերի դուրս գալ:

Վենեսուելան երկար ժամանակ է գտնվում է տնտեսական աղետի շեմին: Ընդդիմադիրները տնտեսական անկման համար պատասխանատվությունը դնում են սոցիալիստների վարած քաղաքականության վրա, մասնավորապես` նախագահ Մադուրոյի վրա:

Դրան ի պատասխան` Մադուրոն հայտարարել է, որ ընդդիմության գործողությունների ետևում կանգնած է ԱՄՆ-ը, որը Վենեսուելայում պետական հեղաշրջում է նախապատրաստում: