Ռուսաստանում կահույքի գործարանում ադրբեջանցի գործարար է մահացել

11:11 • 01.09.16

Սանկտ Պետերբուրգի կահույքի գործարաններից մեկում 57-ամյա ադրբեջանցի գործարար է մահացել, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

 

Շենքերից մեկում տեղակայված արտադրամասում ներկերի խանութի տիրոջ վրա տախտակներ են ընկել:

 

Փաստի առթիվ ստուգումներ են անցկացվում, պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները: