Թրամփի երկնաքերում կասկածելի փոշի է հայտնաբերվել
Կասկածելի սպիտակ փոշին հայտնաբերվել է Թրամփ-թաուեր երկնաքերի նկուղային բաժնում: Այդ մասին գրում է Associated Press-ը:
Հաղորդվում է, որ շենքում ահանզանգ է տրվել, սակայն մարդկանց չեն տարհանել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները վստահություն են հայտնել, որ փոշին անվտանգ է: Այն ուղարկվել է բժշկական ստուգման: Տուժածների մասին ևս տեղեկություններ չկան:
Այս տարվա ապրիլին նույն շենքի հարկերից մեկում տեղակայված ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ընտրական շտաբ սպիտակ փոշիով նամակ էր եկել, որը ևս անվնաս է եղել:










