ԵՄ-ն կաջակցի Թուրքիային առանց վիզայի ռեժիմի անցնելու համար անհրաժեշտ պայմանների իրականացման հարցում
Եվրամիությունը կաջակցի Թուրքիային առանց վիզայի ռեժիմի անցնելու համար վերջին պայմանների կատարման հարցում: Այդ մասին հայտարարել է միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը, գրում է РИА Новости-ն:
«ԵՄ-ն վճռականորեն է տրամադրված Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու գործընթացի արագացման հարցում: Անկարան շատ լուրջ առաջընթաց է գրանցել այդ ոլորտում, սակայն անհրաժեշտ է ապահովել ևս մի շարք պայմանների ապահովումը: Թուրքիան և ԵՄ-ն վճռականորեն տրամադրված են միգրացիոն համաձայնագրի իրականացման հարցում: ԵՄ-ն կաջակցի Թուրքիային վիզաների վերացման համար մնացած վերջին պայմանների շուտափույթ իրականացման հարցում»,- ասել է Ավրամոպուլոսը ԵՄ հարցերով Թուրքիայի նախարար Օմեր Չելիքի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում:
Չելիքն, իր հերթին, նշել է, որ Թուրքիան չի իրականացնի միգրացիոն համաձայնագիրը ԵՄ-ի հետ, եթե իր քաղաքացիներին չտրամադրվի առանց վիզայի ռեժիմ:
Թուրքիան և ԵՄ-ն ավելի վաղ համաձայնագիր էին կնքել՝ կարգավորելու Էգեյան ծովով Թուրքիայից Հունաստան անցնող փախստականների հարցը։ Նույն համաձայնագրով նախատեսվում էր Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկել մուտքի արտոնագրերը ԵՄ տարածք, ինչպես նաև լրացուցիչ 3 մլրդ եվրո հատկացնել։










