Ալյասկայում ինքնաթիռների բախման հետևանքով 5 մարդ է զոհվել
Ալյասկայի երկնքում երկու թեթևշարժիչային ինքնաթիռներ են բախվել: Դրանցում գտնվող 5 մարդ է զոհվել: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Վեֆիլ քաղաքից գրեթե 100կմ հեռավորության վրա տեղական ժամանակով մոտ 11:00-ին: Դեպքի վայրում փրկարարներ են աշխատում:
Ըստ ոստիկանության տվյալների՝ ինքնաթիռներում ընդհանուր առմամբ 5 մարդ է եղել, սակայն նրանք զոհվել են: Դեպքի մանրամասները պարզաբանվում են:










