Անդրիաս Ղուկասյանը դադարեցրել է հացադուլը
Օգոստոսի 1-ից հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Անդրիաս Ղուկասյանը ոչ մի մեկնաբանություն այդ առումով չի տվել, իսկ ինչ վերաբերում է նրա առողջական վիճակին, ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնեցին. «Նրա առողջական վիճակը բավարար է»։
Օգոստոսի 1-ին «Նոր Հայաստան»-ի անդամ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225 հոդվածի առաջին մասով՝ զանգվածային անկարգություն հրահարելու հատկանիշներով: Օգոստոսի 24-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ձերբակալության և կալանքի դեմ բողոքները: Անդրիաս Ղուկասյանը առաջին ատյանի դատարանի որոշմամբ գտնվում է երկամսյա կալանքի տակ:










