Նիցցայում ահաբեկչությունից տուժած 15 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցներում

21:29 • 02.09.16

Նիցցայի հիվանդանոցներում 15 մարդ դեռ շարունակում է բուժումը հուլիսի 14-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Այս մասին հայտնել է իշխանության ներկայացուցիչ Ժյուլեթ Մեադելը:

«Շարունակում է հոսպիտալացված մնալ 15 մարդ, սակայն նրանցից ոչ ոք այլևս վերակենդանացման բաժանմունքում չէ»,- նշել է նա:

Պաշտոնյան հայտնել է նաև, որ ահաբեկչությունից 3 ամիս անց Նիցցայում կանցկացվի  համազգային զոհերի հիշատակին նվիրված խորհրդանշական արարողություն:

Ահաբեկչության ընթացքում ահաբեկիչ Մոհամեդ Բուխլելի վարած բեռնատարի հետ հարվածի հետևանքով մահացել է 86 մարդ, ևս 434-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Մահացածների և տուժածների թվում շատ են երեխաները և դեռահասները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: