Օհանյան-Հասանով հանդիպման կազմակերպման մասին քննարկում ՊՆ-ում առայժմ չկա. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից Tert.am –ին հայտնում են, որ «առայժմ չեն քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հնարավոր հանդիպմանը վերաբերող կազմակերպչական հարցեր»:
Նշենք, որ «Հայկական ժամանակի» այսօրվա համարը տեղեկացնում էր, որ հնարավոր է նման հանդիպում` սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև հրավիրվելիք խորհրդակցության շրջանակներում:
Նշենք, որ 1994-95 թթ. Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված զինադադարի պայմանագրից հետո Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև երկկողմ, ուղիղ հանդիպումներ չեն եղել, ինչը հաստատեցին ՊՆ-ից:
Հարցին, թե ՀՀ պաշտպանության նախարարի այց սեպտեմբերի 8-ին Մոսկվա նախատեսվա՞ծ է, ՊՆ-ից պատասխանեցին. «Նախարարի այցերի մասին ժամանակին հաղորդվում է»:










