Միհրանի հետ կատարվածի հանդեպ իմ վերաբերմունքը բացասական է, Օլիմպիական պատվիրակությունը քննարկում է հարցը. Գաբրիել Ղազարյան
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում մրցավարների գործողությունները կապված Միհրան Հարությունյանի հետ, ասաց, որ երբ որոշումը կայացվի, կիմանանք:
«ՀԱՕԿ-ի որոշումը երբ լինի, կիմանանք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է իր անձնական տեսակետին, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը նշեց. «Միհրան Հարությունյանի հետ կատարվածի հանդեպ իմ վերաբերմունքը բացասական է։ Օլիմպիական պատվիրակությունը քննարկում է այդ հարցը»:
Անդրադառնալով մարզադպրոցների վիճակին, նախարարը նշեց. «Թվով ինը մարզադպրոցներ ընդգրկված են վերանորոգման ցուցակում»:
Խոսքն, ըստ նախարարի, մասնավորապես օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի մասին է, որը կվերանորոգվի 2017 թվականի ծրագրով:










