Ավստրալիայում դադարեցվել է Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառքը. լրատվամիջոցներ

11:16 • 02.09.16

Ավստրալիայի հեռահաղորդակցային ընկերությունները և առևտրային ցանցերը դադարեցրել են Samsung Electronics հարավկորեական ընկերության Galaxy Note 7 վերջին մոդելի սմարթֆոնի վաճառքը՝ այդ սարքերի մարտկոցների պայթյունի դեպքերի առնչությամբ, հայտնել է ABC հեռուստաընկերությունը:

 

Հեռուստաընկերության տվյալներով՝ այդ հայտնի մոդելի վաճառքը դադարեցրել են երկրի առաջատար հեռահաղորդակցային պրովայդերները, այդ թվում՝ Telstra-ն, Optus-ը, Vodafone-ը, ինչպես նաև խոշոր առևտրային ցանցերը՝ Harvey Norman-ը և JB Hi-Fi-ն:

 

Ինչպես հայտնել են Samsung Electronics-ի ավստրալական մասնաճյուղում, ընկերության մասնագետներն ուսումնասիրում են մարտկոցների խնդիրը, ինչի հետ կապված՝ «Ավստրալիայում վաճառքներում դադար է հայտարարվել»:

 

Ավստրալական The Sydney Morning Herald թերթի տվյալներով՝ մոտ օրերս Samsung Electronics-ը կարող է հայտարարել բոլոր Galaxy Note 7 սարքերը հետ կանչելու մասին:

 

Ավստրալիայում դադարեցվել է Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառքը. լրատվամիջոցներ