The Daily Mail-ը հեռացրել է Թրամփի կնոջ անցյալի մասին հոդվածը

09:16 • 02.09.16

Բրիտանական The Daily Mail թերթը հեռացրել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանիա Թրամփի անցյալի մասին նյութը, գրում է gazeta.ru-ն:

 

Սկանդալային հոդվածում հաստատվում էր 1990-ականներին Նյու Յորքում էսկորտ գործակալությունում սլովենուհի մոդելի աշխատելու մասին տեղեկությունը: Մելանիա Թրամփը դատարան է դիմել՝ պահանջելով 150 միլիոն դոլարի փոխհատուցում:

 

Շուտով թերթն այդ նյութը հեռացրել է: Ինչպես բացատրել է The Daily Mail-ը, լրագրողները ներկայացրել են այլ աղբյուրներում հասանելի տեղեկությունը և չեն պնդել, որ այն ճիշտ է: Խմբագրության համաձայն՝ հոդվածի իմաստն այն էր, որ Մելանիայի կյանքից այդ մանրամասները, անգամ եթե դրանք սուտ են, կարող են ազդել նախընտրական արշավի վրա: