Ֆրանսիացի դպրոցականներին կսովորեցնեն՝ ինչպես վարվել ահաբեկիչների հարձակման դեպքում
Տասներկու միլիոն ֆրանսիացի երեխաներ հաճախում են դպրոցներ, որտեղ սահմանվել են անվտանգության նոր միջոցներ՝ երկրում ջիհադականների վերջին հարձակումների պատճառով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դպրոցականներին կօգնեն թաքնվել, փախչել և օգնել միմյանց: Ամեն տարի կանցկացվի երեք վարժանք, որոնց ընթացքում կմշակվեն ուսուցիչների և աշակերտների գործողությունները դպրոցի վրա հնարավոր հարձակումների ժամանակ:
Ուժեղացվել են նաև դպրոցների մուտքերի մոտ անվտանգության միջոցները:
Ֆրանսիայում արտակարգ դրություն է գործում Փարիզում 2015 թվականի նոյեմբերին իսլամիստների հարձակումներից հետո, որոնց զոհ է դարձել 130 մարդ:










