Հնդկաստանում նախարարը զրկվել է պաշտոնից սեքս-սկանդալի պատճառով
Հնդկաստանի կանանց և երեխաների հարցերով նախարար Սանդիպ Կումարին երկու կանանց հետ սեռական հարաբերության պատճառով հեռացվել է պաշտոնից: Անհայտ անձը տեսագրել է 34-ամյա նախարարին երկու կանանց հետ, ինչից հետո այդ տեսագրությունն ուղարկել է ոչ միայն գլխավոր նախարարի նստավայր, այլև տեղի բոլոր հեռուստաալիքներ: Դրանցի անմիջապես հետո Կումարին հեռացրել են պաշտոնից:
«Մենք իդեալիստների կուսակցություն ենք և զրոյական հանդուրժողականության քաղաքականություն ենք վարում կոռուպցիայի ու սկանդալային գործողությունների նկատմամբ: Կուսակցության յուրաքանչյուր անդամի նկատմամբ կոշտ որոշում մենք արագությամբ կընդունենք, անտեսելով նրա կարգավիճակն ու դիրքը»,- Global Times-ը մեջ է բերում գլխավոր նախարարի տեղակալ Մանիշ Սիսոդիայի խոսքերը:
Հենց Կումարը այդ տեսագրության տարածումը քաղաքական դավադրություն է անվանել:










