Ինդոնեզիայի ափերի մոտ 5.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ինդոնեզիայի ափերի մոտ 5.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS):
Ցնցումները գրանցվել են Պադանգսիդեմպուան քաղաքից 120կմ հարավ-արևմուտք: Օջախը տեղակայված է եղել 24,3կմ խորության վրա:
Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Ցունամիի վտանգ չի հայտարարվել:
2004թ-ին Ինդոնեզիայի Սումատրա կղզու մոտ տեղի է ունեցել վերջին 40 տարվա ընթացքում գրանցված ամենաուժեղ երկրաշարժը: Դրա հետևանքով առաջացած ցունամին դարձել է 12 երկրներից հարյուր հազարավոր մարդկանց մահվան պատճառ:










