Մոսկվայի կենտրոնը կարգելափակվի՝ քաղաքի օրվան նվիրված տեխնիկայի ցուցադրության պատճառով

16:50 • 02.09.16

Մոսկվայում քաղաքի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակում տեխնիկայի շքերթի պատճառով սեպտեմբերի 11-ին կարգելափակվեն Սադովոյե կոլցո ու մի քանի այլ փողոցներ: Այս մասին հաղորդում է Москва-ն` հղում անելով քաղաքի տրանսպորտային համալիրի տեղեկատվական կենտրոնին:

 

«Սեպտեմբերի 11-ին Մոսկվայում քաղաքի օրվա կապակցությամբ տեխնիկայի շքերթ կանցկացվի, ինչի պատճառով կարգելափակվեն հետևյալ փողոցները՝ Սադովոյե կոլցոն՝ 13:00-17:00-ը, Զվենիգորոդյան մայրուղին, Կարմիր Պրեսնյա ու Բարիկադնայա փողոցները` 5:40-21:00-ն»,- ասվում է հաղորդագրությունում: