NASA-ի նախկին տիեզերագնացին դատի են տվել երկու անչափահասի սպանության համար

05:51 • 02.09.16

NASA-ի տիեզերագնաց Ջեյմս Հոլսելուին հինգշաբթի մեղադրանք է ներկայացվել ավտոմեքենան վտանգավոր վարելու համար, որը Ալաբամա նահանգում բերել է երկու անչափահաս աղջկա մահվան: Մեղադրական եզրակացությունը ներկայացրել է Տասկալուսա շրջանի դատախազ Ջոնաթան Քրոսսը, հաղորդում է Associated Press գործակալությունը:

Ավտովթարը տեղի է ունեցել հունիսի 6-ին: Վթարի հետևանքով զոհվել են 11–ամյա Նաոմի Ջեյմսն ու 13-ամյա Ջայլա Պարտերը: Ինչպես հայտնել է երեխաների հայրը՝ ինքը ավտոմեքենան վարել է թույլատրելի 104.6կմ/ժ արագությամբ, երբ ետևից իրեն բախվել է տիեզերագնացի ավտոմեքենան: Արդյունքում իրենց ավտոմեքենան մի քանի անգամ շրջվել է, իսկ աղջիկները տեղում մահացել են:

Ըստ ոստիկանության զեկույցի՝ ավտովթարի մեղավորը հավանաբար հարբած է եղել: 59-ամյա Հոլսելլը, ով իրավապահներին չի հայտնել, որ նախկինում աշխատել է NASA-ում, պնդել է, թե երկրորդ ավտոմեքենայի վարորդն իրեն ճանապարհ չի զիջել: