Նազարբաևի մամուլի ծառայությունը հերքել է Քարիմովի հուղարկավորությանը մեկնելու լուրերը

16:38 • 02.09.16

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չի պատրաստվում շտապ այցով մեկնել Ուզբեկստան: Այդ մասին հաղորդվում է Facebook-ում Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության էջում, գրում է korrespondent.net-ը:

 

«Այժմ երկրի ղեկավարն աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում է՝ G20 վեհաժողովի մասնակցության շրջանակներում: Մոտակա ժամանակներս նախագահի աշխատանքային ժամանակացույցում փոփոխություններ չեն նախատեսվում»,- հայտնել է Նազարբաևի մամուլի ծառայությունը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պատրաստվում է սեպտեմբերի 3-ին ժամանել Ուզբեկստան: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ղազախստանի կառավարությունում աղբյուրների:

 

Ուրբաթ առավոտյան Ուզբեկստանի կառավարությունը հայտնել է, որ Քարիմովը ծայրահեղ ծանր վիճակում է՝ շաբաթ օրը գլխուղեղի արյունազեղման պատճառով հոսպիտալացվելուց հետո: Ավելի ուշ Reuters գործակալությունը, վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրների, հայտնել է Ուզբեկստանի նախագահի մահվան մասին: Ուզբեկստանի իշխանությունները չեն մեկնաբանում այդ տեղեկությունը: