Գերմանիայում նախկին նացիստական զբոսաշրջային բազան վերածվել է շքեղ հանգստավայրի (լուսանկարներ, տեսանյութ)

13:35 • 02.09.16

Երրորդ ռեյխի լքված հանգստավայրը, որը տեղակայված է Բալթիկ ծովի ափին, վերափոխվել է 5- աստղանի հյուրանոցների ու էլիտար թաղամասերի, հաղորդում է Daily Mail-ը:

 

 

 

 

 

Խոսքը Ռյուգեն կղզում գտնվող «Պրորա» առողջարանի մասին է: Նշվում է, որ ժամանակին այն եղել է նացիստների ամենահավակնոտ շինարարական նախագծերից մեկը. ենթադրվում էր, որ «Պրորան» կդառնա բանվոր դասակարգի հանգստավայր, սակայն 1939 թվականին շինարարական աշխատանքները դադարեցվել են: Երկրորդ համաշխարհայինից հետո ԽՄ զորքերը շինություններն օգտագործել են որպես զորամասեր, իսկ Գերմանիայի վերամիավորումից հետո համալիրն անցել է գերմանական կողմին, սակայն չի օգտագործվել:

 

«Անցյալն անցյալում է մնացել: Չնայած այն փաստին, որ համալիրը կառուցել են նացիստները, նրանք այն երբեք չեն օգտագործել: Կարծում եմ` հանգստացողները կցանկանան օգտագործել այդ տարածքն ու վայելել իրենց հանգիստը բնության գրկում», -ասել է շինարարական աշխատանքներով զբաղվող բեռլինյան Metropole Marketing ընկերության մամուլի քարտուղարը:

 

 

 

 

 

Աղբյուրը մանրամասնում է, որ էլիտար թաղամասերի բնակավայրերի 95%-ն արդեն վաճառված է, այնինչ վերակառուցված համալիրի բացումը նախատեսված է հոկտեմբերին: