Նոր Զելանդիայի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժը ավերածություններ չի առաջացրել
7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ոչ մի վնաս չի հասցրել Նոր Զելանդիային: Հերքվում են նաև հաղոդագրությունները մոտեցող ցունամիի մասին: Այդ մասին հայտարարել է երկրի Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունը, հաղորդում է Radio New Zealand-ը:
Ըստ գերատեսչության ներկայացուցիչների՝ ուժեղ ցունամիի վտանգը վերացել է: Լողափին նկատվում է ջրի մեծ հոսք: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30սմ-անոց ցունամիի ալիքը հասել էր Նոր Զելանդիայի ափերին, սակայն ոչ մի վնաս չէր պատճառել:
Ավեի վաղ ցունամիի վտանգի պատճառով Նոր Զելանդիայի ափամերձ հատվածիից մարդկանց տարհանել էին:










