Հյուսիսային պողոտայի 2 շենքի բնակիչների զրկել են տաք ջրից և օդափոխման ծառայությունից
Երևանի Հյուսիսային պողոտայի 4-րդ և 6-րդ շենքի բնակիչները սեպտեմբերի 1-ի գիշերվանից զրկված են բնակարանների օդափոխման, ջեռուցման, տաք ջրի մատակարարման հնարավորություններից։
Tert.am-ի հետ զրույցում բնակիչներն ասացին, որ այդ ծառայություններն ապահովվող ընկերությունը՝ «ԷՆ ԷՅ 641 ԷՆԵՐՋԻ ԹՐԱՆՍՖԵՐ»-ը, որը վերջերս է ձեռք բերել այլ ընկերությունից նման գործունեություն իրականացնելու իրավունքը, որոշել է ամեն ամիս Հյուսիսային պողոտայի 4-րդ և 6-րդ շենքերի բնակիչներից գանձել 25000-ական դրամ՝ առանց մանրամասնելու, թե ինչի համար։
Բնակիչները նշեցին, որ իրենք համաձայն չեն եղել ամեն ամիս վճարել այդ գումարը, այդ պատճառով ընկերությունը նրանց զրկել են որոշել է բնակարանների օդափոխման, ջեռուցման, տաք ջրի մատակարարումից։
«Առանց այդ էլ ոչ մի տեղ 3300 դրամ սակագին չկա, որ մենք ենք վճարում 1 մ խորանարդ տաք ջրի համար»,- ասաց Հյուսիսային պողոտայի բնակիչներից մեկը։
Նրա փոխանցմամբ՝ իրենք բնակարաններում չունեն գազ, գազ առկա է միայն կաթսայատանը, որը պատկանում է «ԷՆ ԷՅ 641 ԷՆԵՐՋԻ ԹՐԱՆՍՖԵՐ» ընկերությանը։ Նրա խոսքով՝ ՍՊԸ-ն տաքացնում է բնակարան բարձրացող ջուրը և դրա համար ստանում Հայաստանի պայմաններում ոչ քիչ գումար։
Շենքի բնակիչների տեղեկացմամբ՝ բնակարանները վաճառողն իրենց մոլորության մեջ է գցել, քանի որ բնակարանները վաճառելիս իրենց չի տեղեկացրել, որ կաթսայատունը չի պատկանելու իրենց։
Ի դեպ, «ԷՆ ԷՅ 641 ԷՆԵՐՋԻ ԹՐԱՆՍՖԵՐ» ընկերությունը փորձել է դադարեցնել նաև սառը ջրի մատակարարումը, որը կանխվել է։
Մանրամասները՝ տեսանյութում










