Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար հետախուզվողը հայտնաբերվել է
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները սեպտեմբերի 1-ին, ժամը 4.40-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1986 թ. ծնված Հրաչյա Բ.-ին, որը օգոստոսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասի մեղադրանքով:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ խափանման միջոցն ընտրվել է կալանք:










