Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 11 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ

11:20 • 02.09.16

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 1-ից 2-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 16-ը:

Բացահայտվել է գողության՝ 4, խարդախության՝ 6, հարկերից խուսափելու՝ 3, յուրացման, շորթման և խուլիգանության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 և գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: