ՌԴ-ն և ԱՄՆ-ն շուտով կարող են հայտարարել Սիրիայի հարցով պայմանավորվածության մասին. Պուտին

15:53 • 02.09.16

Ռուսաստանը և ԱՄՆ-ն շուտով կարող են հայտարարել Սիրիայի հարցով պայմանավորվածության մասին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Bloomberg-ին տված հարցազրույցում:

 

Ինչպես հավելել է Պուտինը, Ռուսաստանը և Թուրքիան նույնպես ձգտում են սիրիական հակամարտության կարգավորման հարցով պայմանավորվածությունների:

 

ՌԴ նախագահի խոսքով՝ չնայած նրան, որ Ռուսաստանի և գործընկերների միջև բանակցությունները «շատ դժվար են ընթանում», դրանք աստիճանաբար շարժվում են «ճիշտ ուղղությամբ»: Այդ առումով Պուտինն ընդգծել է «հսկայական աշխատանքը», որ իրականացրել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: