Աֆրիկայի երկնակամարում «հրե օղակ» է հայտնվել (լուսանկարներ)

13:23 • 02.09.16

Այսօր Աֆրիկայի հարավային և կենտրոնական հատվածների բնակիչները հնարավորություն են ունեցել հետևելու ուշագրավ բնական երևույթի՝ Արևի խավարմանը, որի արդյունքում երկնակամարում դիտարժան «հրե օղակ» է հայտնվել:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, Արևի նմանատիպ խավարում տեղի է ունենում ամեն տարի, երբ Լուսինը Երկրից հեռանում է շատ մեծ տարածության վրա ու գրեթե ծածկում Արևին: Երկնային մարմինների նման դասավորության արդյունքում երկնքում երևում է միայն Արևի «հրե օղակը»:

 

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ խավարումը տևել է մոտ 3 րոպե ու ամենից լավ տեսանելի է եղել Տանզանիայի բնակիչների համար:

 

Photo of the annular solar eclipse taken on Thursday in Saint-Louis, on the Indian Ocean island of La Reunion.

 

 

People look through eclipse viewing glasses, telescopes or photo cameras in Saint-Louis on Thursday.

 

Աֆրիկայի երկնակամարում «հրե օղակ» է հայտնվել (լուսանկարներ)