Ղրղզստանը հայտարարել է Ուզբեկստանի հետ սահմանին այդ երկրի ուժայինների թվի ավելացման մասին

13:12 • 02.09.16

Ուզբեկստանի իրավապահ մարմիններն ավելացրել են Ղրղզստանի հետ սահմանի վիճելի հատվածում՝ Ունգար-Տոո լեռան շրջանում, իրենց ուժայինների թիվը: Այդ մասին հայտնել է Ղրղզստանի պետական սահմանային ծառայության մամուլի բաժինը, գրում է РИА Новости-ն:

 

Ինչպես հայտնել են սահմանային ծառայությունում, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ունգար-Տոոյի մոտ վայրէջք է կատարել Ուզբեկստանի երկու Մի-8 ուղղաթիռ, որոնք փոխարինել են Ուզբեկստանի ՆԳՆ աշխատակիցներին և խմելու ջուր բերել: Այժմ աշխատակիցների թիվը 15-20 է:

 

Գերատեսչության տվյալներով՝ այսօրվա դրությամբ «պետական սահմանի չհամաձայնեցված հատվածում իրավիճակը մնում է առանց փոփոխությունների»: Ղրղզստանի սահմանապահները շարունակում են ուժեղացված ռեժիմով սահմանի հսկողություն իրականացնել: