Աշխարհում ամենաերկար ապակե կամուրջը դադարեցրել է աշխատանքը

12:32 • 02.09.16

Չինաստանի Հունան շրջանի Չժանցզյացզե ազգային պարկում գտնվող աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը, հայտնում է China News Service գործակալությունը:

 

Կամուրջը բացվել էր թեստային ռեժիմով՝ օգոստոսի 20-ին:

 

Գործակալության տվյալների համաձայն՝ կամուրջը ժամանակավորապես փակվել է սեպտեմբերի 2-ից: Հաղորդվում է, որ դա արվել է կամրջի բարելավման նպատակով: Երբ կամուրջը կվերսկսի այցելուների ընդունումը՝ չի հաղորդվում:

 

Կամրջի երկարությունը 430 մետր է, լայնությունը՝ 6 մետր, բարձրությունը, որի վրա գտնվում է կամուրջը, 300 մետր: Հաղորդվում է, որ շինարարության արժեքը կազմել է 3,4 միլիոն դոլար: