Վանաձորում 4 մարտական հաշվարկ է գործի դրվել հրդեհը մարելու համար

10:56 • 03.09.16

Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19.35-ին, ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ է ստացվել, որ այրվում է Դպրոցի փողոցում գտնվող տներից մեկի տանիքը: 

Ըստ ԱԻՆ կայքի՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրդեհի հետևանքով այրվել է նշված փողոցում գտնվող ատամնաբուժական ՍՊԸ-ի պատկանող տան տանիքը: 
Վնասի չափը պարզվում է:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժ. 20.50-ին, 4 մարտական հաշվարկի ուժերով:
Հանգամանքները պարզվում են:

Քննությունը վարում է ՀՀ ԱԻՆ Լոռու մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: