Լոս-Անջելեսում ձերբակալել են ինքնաթիռի բիզնես դասի սրահ բարձրացած անտուն մարդուն
Լոս-Անջելեսի ոստիկանությունը օդանավակայանում ձերբակալել է անտուն մարդուն, երբ նա բարձրացել է բիզնես դասի ինքնաթիռ և սկսել է ծխել, հաղորդում է AP գործակալությունը:
25 տարեկան երիտասարդը հայտնվել է Վան-Նայս թաղամասում ավտոմատ բացվող դռների պատճառով, որոնք կիրառվում են տրանսպորտային միջոցների երթևեկության համար: Ինչպես հաղորդել է ոստիկանության ներկայացուցիչ Ռոբ Պեդրեգոնը՝ իրեն նկատած վարորդին տղամարդը հայտնել է, որ ինքը օդանավակայանի տերն է:
Գնալով ինքնաթիռների կայանատեղի՝ անհայտ անձը տեղավորվել է Gulfstream G4 ինքնաթիռի մեջ: Աշխատակիցները նրան հայտնաբերել են ծխախոտը ձեռքին, որը տղամարդը հանգցրել է իր հետ բերած գլխաշորի մեջ, ինչից հետո կտորը սկսել է այրվել: Ինքնաթիռի ինտերերին հասցվել է 5000 դոլարի վնաս:
Ոստիկանությունը ձերբակալել է օրինախախտին: Ըստ գործակալության տվյալների՝ նա հոգեկան խնդիրներ ունի:
Դեպքը տեղի է ունեցել այն օդանավակայնում, որը կոմերցիոն չվերթներ չի իրականացնում: Այդ օդանավակայանից հիմնականում օգտվում են քաղաքական գործիչներ, հայտնի գործարարներ, Հոլիվուդի աստղեր:










