Մեքսիկայում ձերբակալվել է խոշորագույն թերթի փոխնախագահը

06:20 • 03.09.16

Մեքսիկայի քրեական հետաքննությունների գործակալության աշխատակիցները ուրբաթ ձերբակալել են խոշորագույն Unomasuno թերթի փոխնախագահ Նայիմա Լիբիենին՝ հարկային հանցագործություններ կատարելու մեղադրանքով:

Ըստ դատախազի հաղորդագրության՝ հիմա ձերբակալվածը գտնվում է Մեխիկոյի ոստիկանական բաժանմունքներից մեկում:

ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության թմրանյութերի դեմ պայքարի բաժինը 2015թ-ի դեկտեմբերին թմրավաճառների ցուցակում է ներառել Լիբիենին և ընկերության հետ կապ ունեցող 4 այլ անձանց: