Մոսկվայի հանրակացարաններից մեկում հրդեհ է բռնկվել

17:46 • 03.09.16

Մոսկվայի Նիժնայա Կրասնոսելսկայա փողոցի վրա գտնվող հանրակացարանի շենքում հրդեհ է բռնկվել, գրում է ռուսական РИА «Новости» գործակալությունը: 


Գործակալության փոխանցմամբ կրակը բռնկվել է շենքի ադմինիստրատիվ հատվածում, այրվում է մոտ 500 քմ տարածք: 

Դեպքի վայր են ուղարկվել փրկարարական ջոկատեր: Առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդվում զոհերի ու տուժածների մասին: