Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում որդին սպանել է մորը
Քիչ առաջ ոստիկանությունից Tert.am-ին տեղեկացրին, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում 1985 թվականին ծնված Հովհաննես Չեռնոմորյանը վիճաբանել է մոր՝ 1964 թվականին ծնված Հայկուշ Սարգսյանի հետ և սպանել նրան:
Հովհաննես Չեռնոմորյանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք:
Այլ մանրամասներ Ոստիկանությունից այս պահին չեն հաղորդում։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները:










