Ուզբեկստանի նախագահի հուղարկավորությանը ՀՀ–ից կմասնակցի Հերմինե Նաղդալյանը
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հուղարկավորության արարողությանը Հայաստանից կմասնակցի ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
«Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մեկնել է Սամարղանդ, որտեղ կմասնակցի Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հուղարկավորության արարողությանը»,- ասաց Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին տեղեկացնում էին մի քանի օր առաջ, սակայն պաշտոնապես այն հաստատվեց սեպտեմբերի 2-ին: Նրա հուղարկավորություն տեղի կունենա Սամարղանդում սեպտեմբերի 3-ին:










