Տղան եղել է ալկոհոլի ազդեցության տակ և մորը ծեծելով է սպանել. նոր մանրամասներ Լուսաբացի սպանությունից

15:47 • 03.09.16

Սեպտեմբերի 3-ին, ժամը 2-ի սահմաններում, Շիրակի մարզի Լուսաբաց համայնքի ղեկավարից ոստիկանության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց գյուղի հովիվը
սպանել է մորը: 


Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է , որ 1985 թ. ծնված Հովհաննես Չեռնոմորյանը տանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճաբանել է մոր՝ 1964 թ. ծնված Հայկուշ Սարգսյանի հետ, բռունցքի հարվածներ հասցրել և սպանել նրան:


Հովհաննես Չեռնոմորյանը բերման է ենթարկվել բաժին:


Կատարվում է նախաքննություն: