ԼՂՀ ՊԲ զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

11:29 • 03.09.16

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հիշեցնենք, որ 1997թ. ծնված Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել սեպտեմբերի 2-ին` ժամը 23:30-ի սահմաններում։