Չինաստանում 120 տարեկանում մահացել է երկրագնդի ամենատարեց կինը
Չինաստանի Սիչուան նահանգի Չենդու քաղաքում 120 տարեկանում մահացել է երկրագնդի ամենատարեց կինը՝ չինուհի Ֆու Սուցինը, գրում է life.ru-ն:
Հաղորդվում է, որ կինը մահացել է իր տանը սեպտեմբերի 3-ին առավոտյան 8:20: Վերջերս՝ օգոստոսի 21-ին Սուցինը նշել էր իր 119-րդ տարեդարձը: Նա մոտ 70 թոռ և ծոռներ ունի, իսկ ընդհանուր առմամբ իր կյանքի ընթացքում հասցրել է տեսնել ազգականների հինգ սերունդ:
Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, սեպտեմբերի 3-ի առավոտյան կինը հրաժարվել է նախաճաշել՝ բացատրելով, որ սոված չէ: Այդ ժամանակ ազգականները գնացել են նախաճաշելու առանց նրա, իսկ երբ վերադարձել են, տեսել են, որ նա մահացել է: Նրա ծոռ Լեն Տինի խոսքերով՝ կինը տարվա սկզբից առողջական խնդիրներ ուներ:
Տարբեր տվյալների համաձայն՝ Ֆու Սուցինը ծնվել է 1897 թվականի կամ հուլիսի կեսերին կամ օգոստոսի 21-ին:










