Մուսայելյան գյուղում հրդեհ է բռնկվել բնակելի տանը
Սեպտեմբերի 4-ին ժամը 00.06-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Մուսայելյան գյուղում այրվում է տուն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոց 1-ին տանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.44-ին, մարվել՝ 01.19-ին:
Այրվել է Հ. Հ.-ի տան շքամուտքի փայտյա և ջերմահարվել տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 12 քմ):










