«ԲԻՍ-1» աստիճանի բարդության հրդեհ է բռնկվել Ձորաղբյուրի պահածոների գործարանում (թարմացվում է)

14:19 • 04.09.16

14.42

ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի պահածոների գործարանում բռնկված «ԲԻՍ-1» աստիճանի բարդության հրդեհը հաջողվել է մեկուսացնել ժամը 14.06-ին, այնուհետ՝ ամբողջությամբ մարել։ 

Մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: 

________________________________________________________________________________________

Սեպտեմբերի 4-ին, ժամը 13.35-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի պահածոների գործարանում: 

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: