Ֆլորիդայի լողափին երկու մարդ է զոհվել փոքրիկ ինքնաթիռի կործանման հետևանքով

01:14 • 04.09.16

Միաշարժիչ Cessna 172 ինքնաթիռը վթարի է ենթարկվել և ընկել է Ատլանտյան օվկիանոսը Ֆլորիդա նահանգի լողափի մերձակայքում:  Երկու մարդ է զոհվել: Այդ մասին հաղորդել է Բրովարդ շրջանի շերիֆի վարչությունը:

«Ինքնաթիռը վայր է ընկել: Փրկարարները օդում արդեն նկատել են ջրի մեջ գտնվող երկու զոհի մարմին»,-մանրամասնել է գերատեսչությունը:

Ոստիկանությունը շարունակում է ուսումնասիրել ջրային տարածքը օդից և ցամաքից: Cessna 172-ը նախատեսված է չորս մարդու համար:

Որոնողափրկարարական աշխատանքները համակարգում է ԱՄՆ-ի ծովափնյա անվտանգության ծառայությունը: