Լավրովը և Քերին կրկին կհանդիպեն Սիրիայի հարցով պայմանավորվածությունների վրա աշխատելու համար

15:22 • 04.09.16

Ռուսաստանը և ԱՄՆ-ն դեռևս չեն կարողանում համաձայնության գալ Սիրիայում փոխգործակցության վերաբերյալ համաձայնության շրջանակներում մի քանի հարցերի շուրջ: Այդ մասին կիրակի օրը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին. հայտնում է interfax.ru-ն:

«Եվս մի քանի դժվար հարց է մնում, որոնց մասին էլ մենք այսօր խոսել ենք»,- ասել է նա Չինաստանում անցկացվող G20 վեհաժողովի շրջանակներում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով:

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ մոտ ժամանակներս ամերիկացի և ռուս փորձագետները առանձին առանձին կաշխատեն առկա խնդրահարույց հարցերի ուղղությամբ: «Մենք Լավրովի հետ պայմանավորվել ենք, որ կրկին կհանդիպենք վաղը առավոտյան և կտեսնենք, թե ուր ենք հասել»,- հավելել է Քերին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Սիրիայում իրավիճակի կարգավորման համար Ռուսաստանի կողմից զիջումների անհրաժեշտության մասին: