Նիցցայի և Մոնակոյի շրջաններում 3.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել
Շաբաթ երեկոյան Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Իտալիայի հարևանությամբ 3.7 մագնիտուդ հզորությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: Ըստ Սեյսմոլոգիական ազգային ցանցի (Renass) տվյալների՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 21:14-ին:
Գերատեսչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սոսպել քաղաքից 25կմ հեռավորության վրա՝ Միջերկրկան ծովի ափին: Էպիկենտրոնից 30կմ հեռավորության վրա է գտնվում Մոնակոյի դքսությունը, իսկ 40կմ-ի վրա Նիցցան է:
Դրա հետ մեկտեղ, ինչպես փոխանցում է France-Presse գործակալությունը, ստորգետնյա ցնցումները ֆիզիկապես զգացվել են նաև Ալպերում:










