4-ամյա իտալուհին «թույլ չի տվել» ինքնաթիռը վայրէջք կատարի

14:09 • 04.09.16

Իտալական Ryanair ավիաընկերության օդանավերից մեկում արտակարգ իրավիճակ է ստեղծվել 4-ամյա աղջնակի քմահաճության պատճառով:

Ինչպես նշում է italia-ru.com-ը, երեխան կտրականապես հրաժարվել է կապել անվտանգության ամրագոտին, ինչի պատճառով նրան ստիպված է եղել համոզելու գալ գլխավոր օդաչուն:

Երեխայի քմահաճության պատճառով ավելի քան 200 ուղևոր տեղափոխող օդանավը չի կարողացել երկար ժամանակ վայրէջք կատարել:

Աղբյուրը մանրամասնում է, որ աղջիկը ոչ թե վախեցել է կամ էլ իրեն վատ է զգացել, այլ՝ պարզապես ցուցաբերել է անտանելի քմահաճություն:

Հայտնի է, որ երեխան Կատանիայից դեպի Բերգամո էր ուղևորվում ծնողների հետ, ովքեր հրաժարվել են կարգի հրավիրել փոքրիկին՝ պնդելով, որ իրենց դուրստը միանգամայն իրավացի է:

Բնականաբար, իրավիճակին ստիպված է եղել խառնվել գլխավոր օդաչուն, ինչից հետո ինքնաթիռը, այնուամենայնիվ, վայրէջք է կատարել: